20 Մայիսի, 2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գուրգեն Ավագյանին պատկանող խոհարարական արտադրանքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Որոշման հիմքը այդ կազմակերպությունում իրականացված վերահսկողության արդյունքներն են, համաձայն որոնց

— արտադրամասի առաստաղի, հատակի, պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, կա մասնիկների թափվելու հնարավորություն,

— սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սեղանների աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն չներծծող նյութերից,

— բացվող ներքին պատուհանները չունեն միջատապաշտպան ցանցեր,

— արտադրամասն ապահովված չէ սանհանգույցով:

Սահմանվել է արձանագրված խախտումները վերացնելու ժամկետ:

Լրահոս