Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Ալագյազ-Գեղարոտ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1969 թ․), «Nissan» (վարորդ՝ Ա․ Խ․) և «Ford Transit» (վարորդ՝ Զ․ Հ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Ս․-ին (ծնված 2001 թ․) մոտեցրել են շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային։
Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների և քաղաքացիների հետ համատեղ վթարված ավտոմեքենաները դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից։