Երևանի «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների նոր ծրագիրը մշակելու նպատակով Երևանի քաղաքապետարանն ընդունում է առաջարկներ ուղղված հետևյալ ոլորտների բարեփոխմանը.
— աղբահանություն,
— հասարակական տրանսպորտ,
— զբոսաշրջություն,
— առողջապահություն,
— բնակչությանը մատուցվող ծառայություններ,
— կայուն սոցիալական միջավայրի ապահովում,
— մասնակցային կառավարում,
— կանաչ տնտեսություն,
— նշեք Ձեր կողմից առաջարկված ոլորտը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն Բաց կառավարման գործընկերության սկզբունքներին, բարելավեն հանրային և համայնքային կառավարման ոլորտը, այն դարձնեն առավել քաղաքացիակենտրոն, թափանցիկ, նորարար, հաշվետու և մասնակցային:
Առաջարկները կարող են ներկայացվել մինչև 2024 թվականի ապրիլի 16-ը ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 514 456 հեռախոսահամարին: