Բայց երբեք չեմ հրաժարվել սեփական երգեր ունենալուց, տեսահոլովակներ նկարելուց և հյուրախաղերի մեկնելուց»,- MediaHubTV-ի «Իմունիտետ» հաղորդման շրջանակներում ասել է երգչուհի Լիլիթ Կարապետյանը:
Խոսելով Վազգեն Սարգսյանից հետո իր կյանքում ունեցած բարդ փուլի, տղամարդկանց ընտրելու մասին, երգրուհին նշել է, որ միշտ համեմտություններ են եղել, մինչ այսօր էլ լինում են:
«Երբ քո կյանքում լինում է մի մարդ, ով օժտված է լինում մարդկային բոլոր դրական արժանիքներով, դա քեզ ամբողջ կյանքում հետապնդում է: Երբ որդիս որևէ խիզախ քայլ է անում, ես անկախ ինձնից համեմատում եմ»:
Լիլիթ Կարապետյանը նաև պատմել է, որ 9 տարեկանում կորցրել է հորը:
«Հետո 24 տարեկանում 2 կորուստ ունեցա: Մայրանալու ցանկություն իմ մեջ առաջացավ, երբ եղբայրս մահացավ: Մինչ մայրանալս միշտ մտածել եմ, որ պիտի ունենամ տղա երեխա, նա պիտի լինի Կարեն Կարապետյան: Մտածել եմ միայն դրա մասին ու երբ դու այդքան վստահ ես, որ շատ ես ուզում մի բան, ինքնաբերաբար լինում է»,- պատմել է երգչուհին: