«Վաշինգտոնի, Շվեյցարիայի ելույթներից ես մի բան հասկացա, որ Նիկոլը բոլորին համոզում է, որ իր իշխանությունը պահելու տակ պետք է գաղափարական հիմքեր ստեղծվեն, ինչը ակնհայտ անբորայականություն է: Ասուլիսի ժամանակ նա խոստովանեց, որ ավտորիտար կառավարիչ է, որովհետև գաղափարախոսություն փոխելու մանդատ նա չունի»,- ասաց Աշոտյանը:
Խոսելով դեպի ԵՄ գնալու փորձերի մասին՝ Աշոտյանն ասաց.
«Երբ խոսում ենք դեպի ԵՄ գնալու մասին, չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն էլ կա: 2 օր առաջ Եվրոպական զարգացման բանկը Ադրբեջանի հետ տարեկան բազմամիլիարդանոց ծրագիր ստորագրեց, երեկ ԵՄ պաշտոնյաները հայտարարեցին, որ Ադրբեջանի հետ էներգետիկ բուռն համագործակցություն են ունենալու, ԵՄ-ն օրենք ընդունեց, որով պետք է սանկցիայի ենթարկի մարդու իրավունքները խախտող երկրներին ու վստահ եմ դա Ադրբեջանի վրա չի տարածվելու»: