Կապանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենան գողացել է 33-ամյա երիտասարդը: ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ՊԾ Սյունիքի գումարտակի, Կապանի և Սիսիանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում երիտասարդը Երևան-Մեղրի ճանապարհի 180-րդ կմ-ին հայտնաբերվել, ձերբակալվել և, նշված ավտոմեքեենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: