«Մեղրիում տեղի ունեցած զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենայի վթարը խլել է 4 զինծառայողի կյանք, ևս 20 զինծառայող վիրավոր է։
Իհարկե, ոչ մեկ երաշխավորված չէ դժբախտ պատահարներից, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի ներքին անվտանգությունը գտնվում է խայտառակ ցածր մակարդակի վրա, ինչի հետևանքով ունենում ենք զոհեր, վիրավորներ։
Ռազմավարական նշանակություն ունեցող աշխատանքների փոխարեն ակադեմիական քաղաքով ու նմանատիպ շոուներով զբաղվող իշխանության համար մարդկային կյանքն ու առողջությունը վաղուց դադարել է արժեք լինել։
Ցավակցում եմ զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է նա