«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՀՀ առողջապահության նախարարության շուրջ իրավապահ մարմինների (ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի եւ ԱԱԾ-ի) գործողություններից փորձել է օգտվել ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Նա երկար ժամանակ է ինչ լարված է նախարար Անահիտ Ավանեսյանի հետ և փորձում է գահընկեց անել:
Իսկ այսօր արդեն Նարեկ Մանուկյանը Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։
Նշենք, որ երեկ՝ վաղ առավոտից, ՀՀ առողջապահության նախարարությունում ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվեցին անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և «Ուիգմոր» բժշկական կենտրոնում կատարվեցին խուզարկություններ:
Իրավապահները կասկածում են, որ մանկական մեծ հիվանդանոցի բացմանը մասնակցած Անահիտ Ավանեսյանը նաև մասնաբաժին ունի այդ կառույցում և սկսել է պետպատվերի բաշխումները հօգուտ հիվանդանոցի անել:
Բացի դրանից, քանի որ «Արմֆարմացիա» դեղագործական խոշոր ընկերություններից մեկում խոշոր բաժնեմաս ունի Անահիտ Ավանեսյանի մայրը, տնօրենն էլ ամուսինն է եղել, կասկածներ կան, որ դեղերի շուկայում մի շարք ապօրինություններ գուցե նաև այդ խողովակով է արվում: Այսինքն՝ շահերի բախման կասկածներ կան: Եվ ահա, իրավապահները գնացել էին ստուգելու այս ամենը. իսկ Անահիտ Ավանեսյանը անմեղ աշխատում էր՝ ՀՀ կառավարության նիստի շրջանակներում»: