28 Մայիսի, 2024
Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության կենտրոնական գրասենյակ:
Ընկերության արտադրության գծով գործադիր տնօրեն Թիերի Ռենաուդինի հետ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանին ներկայացրել են ընկերության արտադրանքը և հեռանկարային նախագծերը:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ:

 

Լրահոս