30 Մայիսի, 2024

Բելգիայի ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Բրյուսելում Իսրայելի դեսպանատան մոտ ուսանողական ակցիայի մասնակիցների դեմ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես հաղորդում է գործակալության թղթակիցը, ոստիկանությունը սկսել է ցրել ցուցարարներին այն բանից հետո, երբ նրանք քարեր են նետել իրավապահների վրա:

Նշվում է, որ ցուցարարները նահանջել են Իսրայելի դեսպանատան շենքի մոտից և շարունակել գործողությունները հարևան փողոցներում: Ոստիկանները փակել են ավտոմեքենաների երթեւեկությունը դիվանագիտական առաքելության շրջանում։

Լրահոս