31 Մայիսի, 2024

Հայաստանը կմասնակցի 3×3 Եվրոպայի առաջնության ընտրական փուլին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

Մասնավորապես, Հայաստանի տղամարդկանց հավաքականն ընդգրկվել է 1-ին ենթախմբում, որտեղ նրա մրցակիցները կլինի 8 թիմ:

Հայ բասկետբոլիստներն ուժերը չափելու են Կոսովոյի, Ալբանիայի, Անդորրայի, Ադրբեջանի, Կիպրոսի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի և Մալթայի ընտրանիների հետ:

1-ին ենթախմբի հանդիպումները կայանալու են հունիսի 8-9-ը Կոսովոյում:

Գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն հետևյալ խաղացողները Յուրա Մելիքյան, Տիգրան Մկրտումյան, Սամվել Գևորգյան և Մարատ Միքայելյան։

 

Լրահոս