1 Հունիսի, 2024
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Իշխող ՔՊ խմբակցության ներսում շատ հարցերում հակասությունները գնալով խորանում են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով մայիսի 28-ին Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում: Նրանցից շատերը թե’ առանձին զրույցներում, թե’ նիստերի ժամանակ իրենց դժգոհությունն են հայտնել ու հասկացրել են Վեհափառի մուտքը խոչընդոտելն իսկապես անթույլատրելի էր ու, ըստ էության, քայլ էր Եկեղեցու դեմ:

Չնայած ՔՊ «վերնախավի» արդարացումներին, թե ոստիկաններն ընդամենը որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով են կանգնեցրել Վեհափառին, ՔՊ-ական պատգամավորների մեծ մասը ցույց է տվել, որ հաշտ չէ այդ միջադեպի հետ եւ դա համարում է քայլ ընդդեմ Հայոց եկեղեցու: Սակայն, մեծ մասամբ նրանք այս մասին խոսում են մտերմիկ զրույցներում, իսկ հրապարակավ 180 աստիճանով տարբեր բաներ են ասում:»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս