11 Հունիսի, 2024

Բրազիլիան հանդես է գալիս Ուկրաինայի հարցով բանակցությունների օգտին, որին պետք է մասնակցեն հակամարտության երկու կողմերը:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրան Ուկրաինայի հարցով շվեյցարական համաժողովի նախօրեին։

Հունիսի 15-16-ը Շվեյցարիայում տեղի կունենա Ուկրաինայի վերաբերյալ համաժողով: Միջոցառմանը չեն մասնակցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Կրեմլը հայտարարել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության ուկրաինական հակամարտության իրավիճակի կարգավորման տարբերակներ փնտրելն անտրամաբանական և ապարդյուն է։

«Կարծում եմ բոլոր երկրները ցանկանում են սկսել բանակցություններ, որոնց կմասնակցեն հակամարտող կողմերը: Բրազիլիան պատրաստ է պաշտպանել և խթանել կամ մասնակցել բոլոր նախաձեռնություններին, որոնք իսկապես արդյունավետ կլինեն»,- ասել է Վիեյրան։

Լրահոս