Ոստիկանության նման բիրտ և ոչ իրավաչափ գործելաոճը որևէ կերպ չի համադրվում ժողովրդավարության ընդունված նորմերի հետ։ Այս գործողությունների լիիրավ պատասխանատուն Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին կառչած Նիկոլ Փաշինյանն է։
Խաղաղ հայրենասերների հանդեպ վայրագ ուժի, հատուկ միջոցների կիրառումը, վահաններով ու մահակներով ցուցարարներին հարվածելը, առևանգելը ևս մեկ անգամ ապացուցում են, որ իշխանության ղեկին հայտնված և ժողովրդի վստահությունը սպառած արկածախնդիրը պատրաստ է ուժի կիրառմամբ անել ամենը սեփական իշխանությունը պահելու համար։ Սա է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության պատկերը։ «Ժողովրդավարության բաստիոնում» սեփական ժողովրդի հանդեպ վայրագ ուժ կիրառող ռեժիմը ևս մեկ անգամ հաստատեց, որ կորցրել է իր լեգիտիմությունը, իսկ իր միակ հենարանը ոստիկանական ուժերն են։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կոչ է անում նաև բոլոր միջազգային կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին ուշադրություն դարձնել մեր երկրում ժողովրդավարության, հավաքների ու կարծիքի ազատ արտահայտման իրավունքների այս կոպտագույն խախտումներին և հանդես գալ համապատասպան գնահատականով։