Հայաստանում հուլիսի 5-ը նշվում է Սահմանադրության օրը: Մայր օրենքն արդեն 29 տարեկան է, օրը ոչ աշխատանքային:
10 տարի անց` 2005 թ. նոյեմբերի 27-ին, երկրում կրկին անցկացվեց սահմանադրական հանրաքվե, որի ժամանակ քաղաքացիները հավանության արժանացրեցին գլխավոր փաստաթղթում առկա փոփոխությունները: Այդ փոփոխություններով ընդլայնվեցին խորհրդարանի լիազորությունները: Ընդդիմության կոչով հասարակության մեծ մասը բոյկոտեց Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, սակայն պաշտոնապես հանրաքվեն համարվեց կայացած եւ այդ փոփոխություններն ընդունվեցին:
Նշենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության առաջին եւ երկրորդ հոդվածների Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին:
«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքով` 2001 թ. հուլիսի 24-ի որոշմամբ հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմանադրության օր եւ հայտարարված է ոչ աշխատանքային: