17 Հուլիսի, 2024

Գործադիրի որոշմամբ այս տարվա պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Ազգային անվտանգության ծառայությանը կհատ­կացվի 409 մլն 639 հազար դրամ։ Հարցն ընդգրկված է հուլիսի 18-ի կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի փաթեթում։

Նախագծի ընդունումը պայմա­նավորված է ազ­գային անվտան­­գու­թյան մարմինների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ։

Նախագծով առաջարկվում է ԱԱԾ-ին 2024 թվականի պետական բյուջեով հատկացված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ուղղել 409 մլն 639 հազար դրամ: Նախագծի ընդունման արդյունքում, ըստ կառավարության, առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները:

Լրահոս