Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել Արևմուտքին վերացնել Ուկրաինայի զինված ուժերի համար հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները և օգնել Ուկրաինային «քանդել» Ղրիմի կամուրջը։ Համապատասխան հայտարարությունները նա արել է կատակասերներ Վովանի և Լեքսուսի հետ զրույցում RT-ի հրապարակած հատվածից։
«Մենք պետք է նրանց տանք ATACAMS հրթիռները, պետք է նրանց իրավունք տանք օգտագործել այդ զենքերը։ Մենք պետք է վերացնենք հեռահարության սահմանափակումները. խենթություն է, երբ նրանց ասում ենք, որ չեն կարող հարձակվել ռուսական ուժերի վրա Ռուսաստանի ներսում, երբ նրանք պատրաստվում են հարձակվել Ուկրաինայի վրա»,- ասել է Ջոնսոնը։
19