ՀԱԿ կուսակցության նախագահ Լևոն Զուրաբյանը եկել էր աջակցելու տրանսպորտի թանկացման դեմ կազմակերպված ակցիային։ Նա միացել էր նախկին քաղաքապետ Հայկ Մարության բողոքի ակցիային։
«Եկել եմ աջակցեմ, որովհետեւ շատ ճիշտ գաղափար է դրված այս արշավի հիմքում։ Ես կարծում եմ, որ Հայկ Մարությանի հաշվարկները ճիշտ են։ Երբ Մարությանն ասում է, որ սուբսիդիան ունի սոցիալակն եւ էկոլոգիական իմաստ, ես ուզում եմ շեշտեմ, որ տրանսպորտային երթեւեկությունը Երեւանի տնտեսութթյան արյունն է, այն որքան աշխուժանում է, այդքան Երեւանի տնտեսության համար շահավետ է։ Հայկ Մարությանը ոչ քաղաքական արշավ է անում, դրա համար եկել եմ որպես անհատ։ Ես վստահ եմ, որ մեր կուսացկության բազմաթիվ անդամներ ինձ հետ համակարծիք են»,-ասաց Զուրաբյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է 2026թ․-ի ընտրություններին Հայկ Մարությանի հետ միասին պայքարեն իշխանության համար, Զուրաբյանը պատասխանեց։ «Հեռուն գնացող հարցեր եք տալիս։ Առհասարակ կոնսոլիդացիան լավ գաղափար է։ Չեմ բացառում որևէ բան»։