Չորեքշաբթի Ջորջիա նահանգի Ուինդեր քաղաքի «Ապալաչի» ավագ դպրոցում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս ինը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է CNN-ը:
Կրակողը դպրոցի 14-ամյա աշակերտն է Քոլթ Գրեյը, որն այժմ ձերբակալված է: Սպանվածներից երկուսն 14-ամյա աշակերտներ են, մյուս երկուսը մաթեմատիկայի ուսուցիչներ:
Հատկանշական է, որ ողբերգությունից առաջ ավագ դպրոցը հեռախոսով նախազգուշացում էր ստացել, որ հրաձգություն է լինելու հինգ դպրոցում, և որ «Ապալաչի»-ն կլինի առաջինը:
11