15 Նոյեմբերի, 2024
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հայկական կողմի հետ հանդիպումը՝ խաղաղ պայմանագրի նախագիծը քննարկելու համար, հնարավոր կլինի դեկտեմբերից ոչ շուտ։

Նախարարի խոսքով՝ բանակցությունները կարող են տեղի ունենալ դեկտեմբերին կամ հունվարին, սակայն կոնկրետ պայմանավորվածություն դեռ ձեռք չի բերվել։

Մեկնաբանելով հաղորդակցությունների բացման առաջարկի մասին Հայաստանի հայտարարությունները՝ Բայրամովը հիշեցրել է, որ այդ հարցն արդեն արտացոլված է 2020 թվականի Եռակողմ հայտարարության մեջ։

«Հայաստանը ստանձնել է համապատասխան պարտավորություններ, սակայն այս ուղղությամբ դեռևս պաշտոնական հայտարարություններ կամ գործողություններ չկան»,- ընդգծել է նա։

Արտգործնախարարը նաեւ նշել է, որ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է իր տարածքում տրանսպորտային ենթակառուցվածքներ ստեղծելու ուղղությամբ։ Նրա խոսքով, այն մոտ ապագայում կբերվի Հայաստանի հետ սահմանին։

Լրահոս