15 Նոյեմբերի, 2024

ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ դեսպանությունում հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Եվրոպական Միության ներկայացուցչության ղեկավար Ռոլան Գալարագի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Եվրոպական Միության միջև փոխգործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ: Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։

Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Եվրոպական Միության միջև գործընկերության խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացի կապակցությամբ, ինչն իր արտացոլումն է գտել համագործակցության տարբեր ոլորտներում:

Լրահոս