15 Նոյեմբերի, 2024

Աբխազիայի իշխանություններն ու ընդդիմությունը բանակցում են, թե Ասլան Բժանիայի հրաժարականի դեպքում ով է կատարելու նախագահի պարտականությունները։ Այս մասին հայտնել է ընդդիմադիր Կան Կվարչիան, հաղորդում է «Эхо Кавказа»–ն։

Նրա խոսքով՝ իշխող թիմն առաջարկում է, որ Աբխազիայի ղեկավարի պարտականությունները կատարի փոխնախագահ Բադրա Գյունբան, իսկ վարչապետի պաշտոնը ստանձնի ընդդիմության ներկայացուցիչը։

Ընդդիմությունն առաջարկում է երկու տարբերակ՝

․ կա՛մ նախագահը, փոխնախագահը և վարչապետը հրաժարական են տալիս, իսկ նախագահի պարտականությունները մինչև ընտրությունները կատարում է խորհրդարանի խոսնակ Լաշա Աշուբան,

․ կա՛մ նախագահը, փոխնախագահը և վարչապետը հրաժարական են տալիս, բայց մինչ այդ նախագահը վարչապետ է նշանակում կոմպրոմիսային գործչի, ով կկատարի նախագահի պարտականությունները։

 

Լրահոս