16 Նոյեմբերի, 2024
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ պաշտոնապես հաստատվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» ստանալու փաստը:

Նախօրեին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական վարույթի շրջանակներում պարզել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմաթիվ ՍՊԸ-ներից, անանուն նվիրատուներից և ֆիզանձերից օրենքի խախտումներով ստացել է գումարներ, իսկ հետագայում դրանք սահմանված կարգով չի փոխանցել հետ նվիրատուներին կամ վերադարձրել բյուջե։

Տարակուսելի է նաև այն փաստը, որ հարցի պատասխանող, ՔՊ կուսակցության պաշտոնատար անձ լիազորված Արուսյակ Մանավազյանը նույնիսկ չի մասնակցել ԿԿՀ հանձնաժողովի սույն գործի քննությանը: Նա առաջարկել է նիստն անցկացնել առանց իր ներկայության։

Արդյունքում՝ հանձնաժողովը արձանագրել է իշխող կուսակցության կողմից ՀՀ սահմանադրության, մի շարք օրենքների խախտման փաստը (տե՛ս փաստաթղթերը) իսկ ԱԺ ՔՊ պատգամավոր Մանավազյանին էլ ենթարկել է վարչական տույժի»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա  համարում։

 

Լրահոս