«Դիվանագիտական աղբյուրներից տեղեկացանք, որ եթե անգամ «խաղաղության պայմանագրի» բոլոր կետերի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր գան համաձայնության, միևնույն է՝ Ալիևը չի ստորագրի փաստաթուղթը, քանի որ նախապայմանը Սահմանադրությունը փոխելն ու Անկախության հռչակագրից հրաժարվելն է:
Մեզ ասացին, որ Փաշինյանն առաջարկել է Ալիևին ստորագրել թուղթը՝ ներառելով մի կետ, որտեղ կամրագրվի, որ այն ուժի մեջ է մտնելու հետո, երբ մեր Սահմանադրությունը փոխված կլինի, սակայն Ալիևը սա էլ է մերժել` հիմնովին ստորացնելով խաղաղություն մուրացող ՀՀ վարչապետին։ Ըստ մեր աղբյուրի՝ Փաշինյանը հասկանում է, որ այս պահին չի կարող հանրաքվե անել և Սահմանադրություն փոխել, ուստի ուզում է առաջիկա ընտրություններում հաղթել և դրանից հետո միայն կատարել Ալիևի պահանջը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում