9 Հունվարի, 2025

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆորնիայում խոշոր աղետի ռեժիմ է հայտարարել՝ օգնելու տեղական իշխանություններին հաղթահարել նահանգում մոլեգնող զանգվածային հրդեհները:

Այս մասին հայտնել է Սպիտակ տունը։

«Մարդիկ կկարողանան դրամաշնորհներ ստանալ ժամանակավոր բնակարանների, տների վերանորոգման համար», – ասվում է վարչակազմի հայտարարության մեջ:

Դաշնային օգնությունը կուղարկվի նաև տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև որոշ շահույթ չհետապնդող կազմակերպություններին՝ շտապ օգնության աշխատանքներին ներգարվելու համար:

Բացի այդ, գումարը հետագայում կուղղվի ամբողջ նահանգում աղետների կանխարգելման միջոցառումների համար:

Լրահոս