9 Հունվարի, 2025

ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պատասխանել է Աննա Հակոբյանի գրառմանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.

«Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանին տված իմ հարցազրույցի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը ստատուս է գրել #կրթվելընորաձեւէ հաշթագով և, ցուցադրելով աննախադեպ անվախություն, անմիջապես բլոկել է ինձ:

Այս կապակցությամբ կուզեի ողջունել Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի վերջերս ի հայտ եկած կրթվելու ջանքերը, միեւնույն ժամանակ ցավով արձանագրելով, որ այդ կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով»:

Լրահոս