9 Հունվարի, 2025

Զինեդին Զիդանը 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո կարող է դառնալ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը։

Այս մասին հայտնում է Le Parisien-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 52-ամյա մասնագետը կարող է փոխարինել Դիդյե Դեշամին, ով հայտարարել էր ազգային հավաքականից հեռանալու մասին։

Զիդանը «Ռեալը» մարզել է 2016-ից 2018 թվականներին և  2019-ից 2021 թվականներին:

Լրահոս