Կրեմլը ծանոթ չէ քաղաքագետ Վլադիմիր Կարասևի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերաբերյալ արած հայտարարություններին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը որոշում է նախագահը։
Հավելենք, որ Ռուսաստանի Հանրային պալատի համակարգող խորհրդի անդամ, քաղաքագետ Վլադիմիր Կարասևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անվանել է «пидарас» այն բանից հետո, երբ նա մեղադրել էր Ռուսաստանի ներկայացուցիչներին Ղազախստանում մարդատար ինքնաթիռի կործանման մեջ։
Ի պատասխան՝ Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությանը կից հասարակական խորհրդի նախագահ Ամին Մամեդովը Կարասևին անվանել է «մշակույթից հեռու էակ»։
51