Ըստ նրա՝ կրթության տեսաչկան մարմնի հետազոտությամբ բարելավվել են ֆունկցիոնալ գրագիտության ցուցանիշները։ «Անբավարար արդյունք ունեցող երեխաների թիվը շուրջ 20 տոկոսով նվազել է։ Ընդ որում՝ երեխաների կեսից ավելին 64,3 տոկոսից բարձր արդյունք է ապահովել, այսինքն՝ ճիշտ է պատասխանել 14 հարցերից առնվազն 9-ին»,-ասաց նախարարը։
Ըստ նրա՝ 2024թ.-ին հրապարակվել են Տավուշի մարզի չափորոշչի փորձարկման 2-ամյա արտաքին անկախ գնահատման արդյունքները․ «2 տարում 6 ամսով ավելացել է մեր սովորողների կրթական արդյունքը, ինչը միջինում երկու անգամ գերազանցում է այլ երկրներում չափորոշչի փոփոխության արդյունավետությանը և, այս իմաստով, ՀՀ-ն համարվում է օրինակելի երկիր, որի կրթական փոփոխության փորձը ուսումնասիրում են միջազգային տարբեր հարթակներում»,-ասաց նա։