Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալիևը սպառնում է տիրել և ուտել մեզ, իսկ Նիկոլն ասում է՝ արի ախպերանանք կամ ամուսնանանք։
Ծանոթացա Փաշինյանի արձագանքին Ալիեւի երեկվա հակահայկակն ու ագրեսիվ հարցազրուցին։
Ալիևը Հայաստանը ֆաշիստական պետություն է անվանում, իսկ Նիկոլն ասում է՝ «խաղաղության օրակարգ»։
Ալիևը միջանցք է պահանջում,իսկ Նիկոլն ասում է՝ «խաղաղության խաչմերուկ»։
Ալիևն ասում է՝ ես ոչ թե երկխոսում եմ այլ՝ մենախոսում եմ,իսկ Նիկոլն ասում է՝ ես պատրաստ եմ երկխոսելու։
Ալիևը սպառնում է Հայաստանին, իսկ Նիկոլն ասում է՝ դելիմիտացիա ու դեմարկացիա։
Սա լրիվ գայլի ու գառի պատմությունն է դառնում։
Ալիևն ասում է՝ ես քեզ «ուտելու» եմ, իսկ սա ասում է՝ ես պատրաստ եմ «ամուսնանալ»։
Սա չհասկացավ, որ իրեն ոչ թե ախպերանալու կամ ամուսնության առաջարկ են անում, այլ՝ տիրելու ու ուտելու պահանջ։
Ալիևի բերանը Նիկոլն է լեզու դրել իր անվերջ զիջումներով ու ադրբեջանահպատակ քայլերով»։