Իրանի ոստիկանական ուժերի հրամանատարի տեղակալ Քասեմ Ռեզաին այցելել է Իրան-Ադրբեջան սահման Աստարայում, գրում են իրանական պաշտոնական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Ռեզաին վերահսկել է սահմանային շարժումները և ստուգել սահմանին տեղակայված ուժերի պատրաստվածությունը: Լրագրողների հետ հարցազրույցում նա ասել է, որ Իրան-Ադրբեջան սահմանը միշտ եղել է բարեկամության և խաղաղության սահմանը, և իրենք թույլ չեն տա, որ թշնամիները դավադրություն ստեղծեն այստեղ:
Նա նշել է, որ Աստարայով օրական անցնում է մոտ 230 բեռնատար, և այդ ցուցանիշը կարելի է ավելացնել:
58