Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ չի բացառում Սիրիայում գործող քրդական զինված խմբավորումների դեմ ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը, եթե նրանք չկատարեն առաջադրված պայմանները։
Այս մասին նշել է Ֆիդանը CNN Türk-ի եթերում։
«Մենք հստակ պահանջներ ենք ներկայացրել։ Եթե դուք չեք ցանկանում ռազմական գործողության տարբերակը, ապա օտարերկրյա ահաբեկիչները պետք է լքեն Սիրիան, առաջնորդները պետք է լքեն երկիրը, իսկ կազմակերպության մնացած անդամները պետք է վայր դնեն զենքերը և աշխատեն սիրիական նոր վարչակազմի հետ։ Դամասկոսը երկխոսության մեջ է նրանց հետ։ Բայց եթե արդյունք չլինի, օրինական ընտրությունը կլինի ռազմական գործողությունը»,- ասել է նախարարը CNN Türk-ի եթերում։
43