«ՀՀ-ն ձեռք է բերել և շարունակելու է ձեռք բերել սպառազինություններ՝ ունենալով բացառապես և միայն պաշտպանական նպատակներ։ Մեր սուվերեն տարածքից 200 քկմ-ից մի փոքր ավելի գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Եվ նույնիսկ այս տարածքների վերադարձման համար մենք չենք պատրաստվում ռազմական ճանապարհը դիտարել, այլ՝ սահմանազատման գործընթացը։ Այնպես որ, մենք ձեռք ենք բերում սպառազինություն և դրանք, բնականաբար, հետ ուղարկել չենք պատրաստվում։ Բայց եթե Ադրբեջանի մտահոգություններն անկեղծ են, և մենք էլ ունենք մեր անկեղծ մտահոգությունները, ապա պատրաստ ենք և առաջարկել ենք ստեղծել երկկողմ սպառազինությունների վերահսկման մեխանիզմ»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը, արդեն ՀՀ հասցված զենքերն էլ պետք է վերադարձվեն։