Ծովագյուղի 24 և 31 տարեկան բնակիչները հայտնել են, որ իրենք են որսացել ձկները։
Ձկնորսական նավակը և ձկները տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։
Նույն տարածքում ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Սևան քաղաքի բնակիչ, 52-ամյա տղամարդու վարած մեքենան։ Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի սրահում նկատել են սիգ տեսակի 134 ձուկ՝ ընդհանուր 38 կիլոգրամ։ Տղամարդը հայտնել է, որ ձկները գնել է Փամբակ բնակավայրի տարածքում անծանոթ անձից։
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին։