Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ահազանգ է ստացվել, որ Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկի բակում կնոջ դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 53-ամյա Լուսինե Ա.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ցած է նետվել 7-րդ հարկից:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
40