Վախենում եմ, որ Հայաստանի ներկայացուցիչների քառատրոփ ակտիվությունը բոլորի հետ և ամեն ինչում համագործակցության վերաբերյալ տարբեր տեսակի պարտավորեցնող փաստաթղթերի ստորագրման հարցում կարող է անսպասելի և բարդ հետեւանքներ ունենալ այս երկրի և նրա ժողովրդի համար։ Նման հայտարարություն է արել իր տելեգրամ-ալիքում ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։
«Հարցեր են առաջացնում հիշյալ փաստաթղթերի մշակման լրջության և դրանց՝ Հայաստանի կողմից այլ գործընկերների և միջազգային կազմակերպությունների առջև արդեն ստանձնած պարտավորությունների հետ համաձայնեցվածության մասին: Դա վերաբերում է ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին։ Պատմությունից հայտնի է, որ քաղաքականության մեջ «ազարտը» հաճախ բերում է ոչ այնքան սպասված արդյունքների», – գրել է նա։
29