Քրեական գործով անցնող մյուս մեղադրյալների մասով եւս նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ կալանքը երկարաձգելու միջնորդությամբ։
Նշենք, որ Սերոբ Գասպարյանի կալանքը 2 անգամ երկարաձգվել է. վերջին անգամ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին դատարանը նրա կալանքը մեկ ամսով երկարաձգեց։
Հիշեցնենք, որ Գասպարյանը մեղադրվում է մի քանի Արցախցի անձանց հետ նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու համար: Քրեական հետապնդում էր հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը կալանավորվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. նրանց որոնում են արդեն շուրջ 4 ամիս»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: