24 Հունվարի, 2025
«Իրավունք» թերթը գրում է.

«Գյումրիում ՔՊ-ականների օրն օր չէ: Առաջիկա ընտրությունները չարագուշակ են: Այլևս գաղտնիք չէ, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի և Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հնարավոր մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին խառնել է բոլոր խաղաքարտերը:

Կոպիտ հաշվարկով՝ նրանք երկուսով առնվազն ավագանու 80 տոկոս ձայները տանելու են, լավագույն դեպքում՝ ՔՊ-ն կարող է դառնալ ավագանու շարքում երրորդ ուժը:

Բայց այստեղ էլ մեծ հարց կա, քանի որ դեռ հայտնի չէ, թե ինչպիսի թեկնածու կառաջադրի ԴՕԿ կուսակցությունը՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ: Այս դեպքում, ՔՊ-ականների` անգամ քաղաքապետարանի շենք մտնելն է կասկածի տակ դրվում, նույնիսկ՝ որպես պահակ: Իշխանական կուլիսներում ասում են, թե Նիկոլ Փաշինյանն էլ է մտահոգված, քանի որ սա վատ նախադեպ կլինի համապետական ընտրություներին ընդառաջ:

Ուստի՝ վերջնագիր է ներկայացրել գյումրեցի ՔՊականներին, որ եթե գոնե 2-րդ տեղ չզբաղեցնեն, նեղանալ չլինի: Տեղի ՔՊ-ականները վստահ են՝ լավագույն դեպքում բոլորին ուղարկելու է… գրողի ծոցը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս