«Վերջին հավաքի ժամանակ թիմս բաղկացած էր 15 հոգուց՝ 4 մարզիչ և 11 սպարինգ գործընկեր: Երկու շաբաթն ինձ համար արժեցել է 20 հազար դոլար, մեկ ամիսը՝ 40 հազար դոլար։ Գումարած թռիչքները, մարզիչների աշխատավարձը մոտ 15-16 հազար դոլար»,- ասել է Ծառուկյանը՝ JAXXON Podcast-ին տված հարցազրույցում։
Հիշեցենք, որ նախորդ շաբաթ Ծառուկյանն ու Մախաչևը պետք է մենամարտեին UFC-ի չեմպիոնական գոտու համար, սակայն Արմանը մեջքի վնասվածքի պատճառով դուրս եկավ պայքարից։