24 Հունվարի, 2025
Եթե ​​Իսրայելը չկարողանա դուրս բերել իր զորքերը լիբանանյան տարածքից մինչև կիրակի՝ հունվարի 26-ը, դա կլինի Հըզբոլլահի հետ հրադադարի համաձայնագրի լուրջ խախտում:

Այս մասին հայտարարել է Հըզբոլլահը:

«Զորքերի դուրսբերման 60-օրյա վերջնաժամկետի  չկատարումը կդիտվի որպես համաձայնագրի կոպտագույն խախտում և հետագա հարձակում Լիբանանի ինքնիշխանության վրա», — նշված է կառույցի հայտարարության մեջ:

Իր հերթին, իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելը խնդրել է ԱՄՆ-ին՝ Հեզբոլլահի հետ բանակցություններում լրացուցիչ 30 օր ժամանակ տալ հարավային Լիբանանից իր զորքերը դուրս բերելու համար։

Լրահոս