Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «ՀՀ Ազգային ժողովը 65 «կողմ», 31 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով ընդունեց «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի՝ Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և այլ մշակութային կառույցների անվանումներից կհանվի «ազգային» բառը։ Այս հարցին անդրադարձել էր աշխարհի բեմեր նվաճած ու Հայաստանի պատիվը մշտապես բարձր պահող հարգելի Հասմիկ Պապյանը։ Այս ամենն ի՞նչ նպատակ ունի և ինչ է շահում Հայաստանը, որ այսօրվա հազարավոր խնդիրների մեջ, ԱԺ-ն սա ընդունեց… Բազմաթիվ պետությունների օրինակներ նայեցի, նրանց համար ԱԶԳԱՅԻՆԸ կարևոր է, մեզ ո՞չ…»։
44