Մեզ պատմեցին, որ Ավինյանի կաբինետի դռան մոտ վերջին օրերին կուտակումներ են եղել տրանսպորտի թանկացման հարցով, նա հոգնել է եւ որոշել է արձակուրդ վերցնել։ Նրա օրինակին է հետեւել նաեւ տեղակալը` Լեւոն Հովհաննիսյանը, թեպետ վերջինիս կուրացիայի տակ չէ տրանսպորտը։
Երեւանի քաղաքապետի խոսնակը հաստատեց այս լուրերը` Տիգրան Ավինյանն արձակուրդից վերադառնալու է հունվարի 27-ին, Լեւոն Հովհաննիսյանը երկշաբաթյա արձակուրդում է, նույնպես կվերադառնա հունվարի 27-ին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։