Հունվարի 30-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Աթոյան փողոցի տներից մեկի բակում կրակոցի ձայն է լսվել։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկաններն ու պարեկները Աթոյան փողոցի նշված հասցեում՝ բակում, հայտնաբերել են երիտասարդ տղայի դի՝ հրազենային վնասվածքով։
Դիակի մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կատարվածը ինքնասպանություն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի 24-ամյա Դավիթ Ա.-ն է։
50