31 Հունվարի, 2025

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ տեղեկություններ է տալիս հանրությանը: Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ տեղեկություններ է տալիս հանրությանը՝ ասելով, որ հայտարարագրման դեպքում կարող եք հետ ստանալ, օրինակ, ատամնաբուժական ծառայության վճարած գումարը, կամ երեխայի ֆուտբոլի, բասկետբոլի, պարի, նկարչության վճարը։

Կառավարության 29.06.23թ. 1067-Ն որոշման համաձայն բժշկական հաստատություններում կատարված ծախսերը, ինչպես նաև սպորտային և արվեստի դպրոցների վճարները ենթակա չեն վերադարձման»,- գրել է նա:

Լրահոս