Ըստ նրա՝ դրանք վերաբերում են բժշկական հետազոտությունների և փորձաքննություններին։
«Բողոքների մեծամասնությունը նաև հետազոտություններին և կենտրոնական բժշկական հետազոտությունների եզրակացությանն է վերաբերում, նաև ուղեգրերի տրամադրմանը։ Զորկոչիկները և ծնողները բողոքներ են ներկայացնում, որ առողջական կոնկրետ խնդիրների համար ուղեգրեր չեն տրամադրվում, կամ էլ խնդիրների մի մասով տրամադրվում են, մյուս մասով չեն տրամադրվում։ Այս զորակոչին մենք դիմումներ ենք ստացել նաև այլընտրանքային զինվորական ծառայության հարցերով, եղբայրների՝ միևնույն զորմասում ծառայության հարցերով, և այլն»,-ասաց նա։
ՄԻՊ աշխատակիցը հիշեցրեց, որ զորկոչի ընթացքում օրենսդրական փոփոխություններ են արվել։