10 Փետրվարի, 2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հստակեցրել, թե որքան հաճախ և երբ է շփվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Թրամփը չի բացառել նաև ՌԴ նախագահի հետ հանդիպումը:

«Կարծում եմ՝ կհանդիպեմ Պուտինի հետ։ Դրա համար հարմար պահի»— ասել է Դոնալդ Թրամփը նախագահական ինքնաթիռում գտնվող լրագրողներին:

Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին ԱՄՆ նախագահը հայտնել էր նախօրեին: Լրագրողների հստակեցնող հարցին, թե քանի անգամ են հաղորդակցվել պետությունների ղեկավարները, նա պատասխանել էր. «Ավելի լավ է՝ լռեմ»:

Լրահոս