10 Փետրվարի, 2025

Փետրվարի 9-ին ահազանգով Էջմիածին քաղաքի Միչուրինի փողոցի հասցեներից մեկը մեկնած Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 19.10-ի սահմաններում Պետրոզավոդսկի փողոցի 61-ամյա բնակիչը 35-ամյա որդու հետ կացնով սպանել են 65-ամյա համաքաղաքացու կողմից խնամվող երկու շներին, ապա տեղափոխել «Հուշարձաններ» կոչվող տարածք ու թաքցրել: Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

65-ամյա կնոջից ընդունվել է հաղորդում:

Հայր և որդի կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Լրահոս