10 Փետրվարի, 2025

The Washington Post-ը հրապարակել է սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսի հոդվածը, որը նվիրված է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝

Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից․ «Ես ուզում եմ պատմել Ռուբեն Վարդանյան անունով մի մարդու ծանր վիճակի մասին, որ Ադրբեջանում դատապարտված քաղաքական բանտարկյալ է և որին ցմահ ազատազրկում է սպառնում, ում գործն ավելի մեծ ուշադրության է արժանի», — գրել է Իգնատիուսը:

Նա հիշեցրել է, որ Վարդանյանի դատավարությունը սկսվել է մեկ շաբաթ առաջ Բաքվում։ Ադրբեջանը նրա դեմ 46 մեղադրանք է առաջադրել՝ «ահաբեկչությունից մինչև կազմակերպված հանցագործություն»։ Բայց նրա հետ կապված հարցն իրականում կապված է 2022 թվականին Ղարաբաղ տեղափոխվելու և այնտեղ պետնախարար դառնալու որոշման հետ», — ասվում է հոդվածում։

Իգնատիուսը հիշեցրել է նաև 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերին ռազմական ներխուժման և հայ բնակչության բռնահանման մասին։

Լրահոս