Երբ մարդը 4 երեխա ունի, իր համար անվճար է տրանսպորտի ուղեվարձը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Քաղաքապետարանը որոշում է կայացրել՝ կապ չունի չափահաս են երեխաները, թե անչափահաս. փաստորեն ես կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով, չեմ իմացել ու վճարել եմ, իզուր չարչարվել եմ»,- նկատեց նա։
Փաշինյանը կատակեց, թե, երևի, գնա դիմի, քարտ ստանա՝ որպես չորս երեխայի հայր։
40