Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան՝ «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» («Բեռնի կոնվենցիա») 1979թ. կոնվենցիայի հիման վրա։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հայտարարության համաձայն, հայցը ներկայացվել է փետրվարի 12-ին։ Փաստաթղթում նշվում է, թե «Հայաստանը թույլ է տվել այն կոնվենցիայով ստանձնած իրավական պարտավորությունների բազմաթիվ խախտումներ»։
«Ադրբեջանը Հայաստանից պահանջում է ամբողջական փոխհատուցում կենսամիջավայրերի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար, մասնավորապես այն գործողությունների համար, որոնք բացասաբար են ազդել վայրի բնության հարյուրավոր տեսակների և կենսամիջավայրերի վրա։ Խոսքը նաև լայնածավալ անտառահատումներ, էկոլոգիապես անարդյունավետ ծառահատումների, հանքարդյունաբերական գործունեության և հիդրոէլեկտրակայանների կառուցման մասին է»,- ասված է հաղորդագրությունում։